Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԱՐՏՈՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 34. ԱՐՏՈՆԱԳՐԻ ՎԻՃԱՐԿՈՒՄԸ

գործել է մինչև 2005-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 34. ԱՐՏՈՆԱԳՐԻ ՎԻՃԱՐԿՈՒՄԸ

1. Արտոնագիրն իր գործողության ամբողջ ժամկետի ընթացքում, արտոնագիր տալու դեմ բողոքի հիման վրա, կարող է լրիվ կամ մասնակիորեն ճանաչվել անվավեր, եթե`

1) խախտված են սույն օրենքով սահմանված արտոնագրաունակության պայմանները.

2) գյուտի կամ օգտակար մոդելի հավակնության սահմանման կամ արդյունաբերական նմուշի էական հատկանիշների ամբողջության մեջ առկա են հատկանիշներ, որոնք չկան հայտի սկզբնական նյութերում.

3) նկարագրության մեջ արդյունաբերական սեփականության օբյեկտը լրիվ բացահայտված չէ և բավարար չէ դրա իրականացման համար.

4) արտոնագրի մեջ սխալ է նշված հեղինակը կամ արտոնագրատերը:

2. Բողոք ներկայացնող անձը պարտավոր է հիմնավորել դա և ներկայացնել համապատասխան տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ:

3. Սույն հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերով պայմանավորված բողոքները քննարկում է գերատեսչության բողոքարկման խորհուրդը` բողոքն ստանալու օրվանից 6-ամսյա ժամկետում, արտոնագրատիրոջը ծանոթացնելով այդ բողոքին: Քննարկումը չպետք է դուրս գա բողոքի մեջ պարունակվող հիմնավորումների շրջանակներից:

4. Բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում կողմերից յուրաքանչյուրը, օրենքով սահմանված կարգով կարող է դիմել դատարան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։