Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ

Հոդված 25. ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2005-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 25. ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

1. Գյուտի հայտի համընդհանուր ծանոթացման ընթացքում ցանկացած անձ կարող է հիմնավոր առարկություն ներկայացնել տվյալ հայտով արտոնագիր տալու դեմ:

2. Արտոնագիր տալու դեմ առարկությունը պետք է գերատեսչություն ներկայացվի համընդհանուր ծանոթացման չորսամսյա ժամկետի ավարտից ոչ ուշ:

3. Առարկությունը ձևակերպելու, ներկայացնելու և քննարկելու կարգը սահմանում է գերատեսչությունը:

4. Առարկությունն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում գերատեսչությունը հայտատուին է ուղարկում առարկության պատճենը` այդ կապակցությամբ 1-ամսյա ժամկետում իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։