Հոդված 41. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 41. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված ժամանակավոր արտոնագրերին, որոնց գործողության ժամկետը չի ավարտվել, տրվում է սույն օրենքի համաձայն տրված` նախնական արտոնագրի իրավական կարգավիճակ:
2. Եթե մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված ժամանակավոր արտոնագրերի գործողությունը դադարեցվել է արտոնագրի գործողության ժամկետն ավարտվելու կապակցությամբ, դրանց արտոնագրատերերի դիմումի համաձայն, որը կարող է գերատեսչություն ներկայացվել սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից 6-ամսյա ժամկետում, նշված ժամանակավոր արտոնագրերին տրվում է սույն օրենքի համաձայն տրված` նախնական արտոնագրի իրավական կարգավիճակ:
3. Սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն տրված արտոնագրերից բխող բացառիկ իրավունքները շարունակում են գործել արտոնագրատիրոջ դիմումը գերատեսչության կողմից ստանալու օրվանից:
4. Ուժը կորցրած ճանաչել 1993 թվականի հուլիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ընդունած «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան
Երևան
26 նոյեմբերի 1999 թ.
ՀՕ-15