Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ

Հոդված 27. ԳՅՈՒՏԻ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2005-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 27. ԳՅՈՒՏԻ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Հայտատուի կամ, եթե տրվել է նախնական արտոնագիր, արտոնագրատիրոջ դիմումի հիման վրա, որը կարող է տրվել հայտ ներկայացնելու օրվանից մինչև նախնական արտոնագրի գործողության ժամկետի 7-րդ տարին լրանալը, գերատեսչությունն անցկացնում է գյուտի ըստ էության փորձաքննություն, որի ընթացքում ստուգվում է գյուտի համապատասխանությունը սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-3-րդ և 6-րդ կետերով սահմանված արտոնագրաունակության պայմաններին:

Դիմումը կարող է ներկայացվել նաև նշված ժամկետի ավարտից հետո՝ 12 ամսվա ընթացքում, լրացուցիչ տուրք վճարելու պայմանով:

2. Գյուտի ըստ էության փորձաքննության ընթացքում գերատեսչությունը հարցման հիման վրա կարող է հայտատուից կամ արտոնագրատիրոջից պահանջել փորձաքննության անցկացումը հնարավոր դարձնող լրացուցիչ նյութեր: Լրացուցիչ նյութերը պետք է ներկայացվեն հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

Փորձաքննության հարցմանը համապատասխան լրացուցիչ նյութերը նշված երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում դիմումը համարվում է հետ կանչված։

3. Գյուտի ըստ էության փորձաքննության արդյունքում գերատեսչությունը որոշում է կայացնում հիմնական արտոնագիր տալու կամ հիմնական արտոնագիր տալը մերժելու մասին:

4. Գերատեսչության որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն կարող է դիմել կրկնական փորձաքննության խնդրանքով: Կրկնական փորձաքննությունն անցկացվում է դիմումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

5. Կրկնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնել գերատեսչության բողոքարկման խորհուրդ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Փորձաքննության ցանկացած որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից վեցամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:

7. Գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման կարգը սահմանում է գերատեսչությունը:

(27-րդ հոդվածը խմբ. 18.11.03 ՀՕ-34-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։