Գլուխ 4 · ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 14. ՎԱՂՕՐՈՔ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 14. ՎԱՂՕՐՈՔ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
1. Ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, ովքեր մինչև արդյունաբերական սեփականության օբյեկտի առաջնության թվականը Հայաստանի Հանրապետության տարածքում հեղինակից անկախ ստեղծել և օգտագործել են նույնական լուծում կամ կատարել են դրա համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ, հետագայում պահպանում են դրա անհատույց օգտագործման իրավունքը` առանց արտադրական ծավալների ընդլայնման (վաղօրոք օգտագործման իրավունք):
2. Վաղօրոք օգտագործման իրավունքը թույլատրվում է փոխանցել ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձի միայն այն արտադրության հետ միասին, որտեղ օգտագործվել է նույնական լուծումը, կամ կատարվել են դրա համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ: