Գլուխ 4 · ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 17. ԱՐՏՈՆԱԳՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ
Հոդված 17. ԱՐՏՈՆԱԳՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ
1. Արտոնագրի խախտում է համարվում ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից արտոնագրով պաշտպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտի այնպիսի օգտագործումը, որը հակասում է սույն օրենքին:
2. Արտոնագրատիրոջ կամ բացառիկ լիցենզիա ունեցող անձի պահանջով, եթե այլ բան նախատեսված չէ լիցենզային պայմանագրով, կամ հասարակ լիցենզիա ունեցող անձի պահանջով, եթե դա նախատեսված է լիցենզային պայմանագրով, պետք է դադարեցվի արտոնագրի խախտմամբ իրականացվող գործողությունը, իսկ արտոնագիրը խախտող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պարտավոր է հատուցել իրավատիրոջը հասցված վնասները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: