Հոդված 19. ԳՅՈՒՏԻ ՀԱՅՏԸ
Հոդված 19. ԳՅՈՒՏԻ ՀԱՅՏԸ
1. Գյուտի հայտը պետք է վերաբերի մեկ գյուտի կամ միասնական գյուտարարական մտահղացում կազմող մի խումբ գյուտերի (գյուտի միասնության պահանջ):
2. Գյուտի հայտը պետք է պարունակի`
1) դիմում` արտոնագիր ստանալու մասին, որտեղ նշվում են գյուտի անվանումը, հայտատուն (հայտատուները), հեղինակը (համահեղինակները) և նրանց բնակության կամ գտնվելու վայրը.
2) գյուտի նկարագրությունը, որը բացահայտում է գյուտը` դա իրականացնելու համար բավարար չափով.
3) գյուտի հավակնության սահմանումը, որն արտահայտում է դրա էությունը և ամբողջապես հիմնված է նկարագրության վրա.
4) գծագրեր և այլ նյութեր, եթե դրանք անհրաժեշտ են գյուտի էությունը հասկանալու համար.
5) գյուտի համառոտ շարադրանքը (ռեֆերատ):
3. Գյուտի հայտին կցվում են սահմանված չափով տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը:
4. Գյուտի հայտի փաստաթղթերի նկատմամբ պահանջները սահմանում է գերատեսչությունը: