Հոդված 20. ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ՀԱՅՏԸ
Հոդված 20. ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ՀԱՅՏԸ
1. Օգտակար մոդելի հայտը պետք է վերաբերի մեկ օգտակար մոդելի կամ միասնական մտահղացում կազմող մի խումբ օգտակար մոդելների (օգտակար մոդելի միասնության պահանջ):
2. Օգտակար մոդելի հայտը պետք է պարունակի`
1) դիմում` արտոնագիր ստանալու մասին, որտեղ նշվում են օգտակար մոդելի անվանումը, հայտատուն (հայտատուները), հեղինակը (համահեղինակները) և նրանց բնակության կամ գտնվելու վայրը.
2) օգտակար մոդելի նկարագրությունը, որը բացահայտում է մոդելը` դա իրականացնելու համար բավարար չափով.
3) օգտակար մոդելի հավակնության սահմանումը, որն արտահայտում է դրա էությունը և ամբողջապես հիմնված է նկարագրության վրա.
4) գծագրեր և այլ նյութեր, որոնք անհրաժեշտ են օգտակար մոդելի էությունը հասկանալու համար.
5) օգտակար մոդելի համառոտ շարադրանքը (ռեֆերատ):
3. Օգտակար մոդելի հայտին կցվում են սահմանված չափով տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը:
4. Օգտակար մոդելի հայտի փաստաթղթերի նկատմամբ պահանջները սահմանում է գերատեսչությունը: