Հոդված 21. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ՀԱՅՏԸ
Հոդված 21. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ՀԱՅՏԸ
1. Արդյունաբերական նմուշի հայտը պետք է վերաբերի մեկ արդյունաբերական նմուշի և կարող է ներառել այդ նմուշի տարբերակները (արդյունաբերական նմուշի միասնության պահանջ):
2. Արդյունաբերական նմուշի հայտը պետք է պարունակի`
1) դիմում` արտոնագիր ստանալու մասին, որտեղ նշվում են նմուշի անվանումը, հայտատուն (հայտատուները), հեղինակը (համահեղինակները) և նրանց բնակության կամ գտնվելու վայրը.
2) արդյունաբերական նմուշի նկարագրությունը` ներառյալ դրա էական հատկանիշների ամբողջությունը.
3) իրի, դրա մանրակերտի կամ նկարի լուսանկարների լրակազմը, որը մանրամասն և ամբողջությամբ արտահայտում է իրի արտաքին տեսքը.
4) էրգոնոմիկական սխեման, իրի բաղադրանմուշների լրակազմը և դրա քարտը, ընդհանուր տեսքի գծագիրը, եթե դրանք անհրաժեշտ են արդյունաբերական նմուշի էությունը հասկանալու համար: 3. Արդյունաբերական նմուշի հայտին կցվում են սահմանված չափով տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը:
4. Արդյունաբերական նմուշի հայտի փաստաթղթերի նկատմամբ պահանջները սահմանում է գերատեսչությունը: