Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ

Հոդված 26. Առարկության քննարկումը և նախնական արտոնագիր տալու վերաբերյալ որոշում կայացնելը

գործել է մինչև 2005-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 26. Առարկության քննարկումը և նախնական արտոնագիր տալու վերաբերյալ որոշում կայացնելը

(վերնագիրը խմբ. 18.11.03 ՀՕ-34-Ն)

1. Համընդհանուր ծանոթացման ընթացքում արտոնագիր տալու դեմ առարկություն ստանալու դեպքում համընդհանուր ծանոթացման ժամկետի ավարտից հետո կամ, եթե այն ավելի ուշ է լրանում, սույն օրենքի 25 հոդվածի 4-րդ կետի համաձայն` հայտատուի նկատառումները ներկայացնելու օրվանից 1-ամսյա ժամկետում, հաշվի առնելով նաև իր տրամադրության տակ գտնվող գյուտի արտոնագրաունակության պայմանների ակնհայտ խախտման մասին վկայող տեղեկությունները, գերատեսչությունը քննարկում է ստացված առարկությունները և որոշում է կայացնում նախնական արտոնագիր տալու կամ չտալու մասին:

2. Գերատեսչության ընդունած որոշման մասին հայտատուն ծանուցվում է 10-օրյա ժամկետում:

3. Գերատեսչության որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի դիմել կրկնական փորձաքննության խնդրանքով: Կրկնական փորձաքննությունն անցկացվում է խնդրագիրն ստանալու օրվանից 1-ամսյա ժամկետում:

4. Կրկնական փորձաքննության արդյունքում գերատեսչությունը կայացնում է որոշում` նախնական արտոնագիր տալու կամ նախնական արտոնագիր տալը մերժելու մասին:

5. Գերատեսչության որոշման մասին հայտատուն և առարկություն ներկայացնողը ծանուցվում են տասնօրյա ժամկետում:

6. Կրկնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնել գերատեսչության բողոքարկման խորհուրդ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

7. Փորձաքննության ցանկացած որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից վեցամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:

8. Համընդհանուր ծանոթացման ժամկետի ավարտից հետո, արտոնագիր տալու վերաբերյալ առարկության բացակայության դեպքում գերատեսչությունն իր սահմանած կարգով, տասնօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական արտոնագիր տալու մասին:

9. Նախնական արտոնագիրը տրվում է հայտատուի պատասխանատվությամբ` առանց դրա իսկության երաշխիքի:

(26-րդ հոդվածը խմբ. 18.11.03 ՀՕ-34-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։