Գլուխ 5 · ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ
Հոդված 33. ՀԱՅՏԻ ՀԵՏԿԱՆՉՈՒՄԸ և ԱՐՏՈՆԱԳՐԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄԸ
Հոդված 33. ՀԱՅՏԻ ՀԵՏԿԱՆՉՈՒՄԸ և ԱՐՏՈՆԱԳՐԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄԸ
1. Հայտատուն, մինչև արդյունաբերական սեփականության օբյեկտի պետական գրանցումը, իրավունք ունի հետ կանչել ներկայացված հայտը և հրաժարվել արտոնագրից:
2. Հրապարակված հայտը հետ կանչելու և արտոնագիր ստանալուց կամ արտոնագրից հրաժարվելու մասին տեղեկությունները հրապարակվում են գերատեսչության պաշտոնական տեղեկագրում:
3. Հայտը հետ կանչելու կամ արտոնագիր ստանալուց հրաժարվելու մասին տեղեկությունների հրապարակման պահից սույն օրենքի 28 հոդվածով նախատեսված ժամանակավոր պաշտպանությունը համարվում է չտրված: