Գլուխ 6 · ԱՐՏՈՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 35. ԱՐՏՈՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 35. ԱՐՏՈՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
1. Արտոնագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է, եթե`
1) սույն օրենքի 34 հոդվածի համաձայն` արտոնագիրն ամբողջությամբ անվավեր է ճանաչվել.
2) արտոնագրատերն այդ մասին դիմում է ներկայացրել.
3) արտոնագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան տուրքը սահմանված ժամկետներում չի վճարվել:
2. Նախնական արտոնագրի գործողությունը գերատեսչության հաստատած կարգով դադարեցվում է վաղաժամկետ, եթե սույն օրենքի 27-րդ հոդվածի համաձայն անցկացվել է գյուտի ըստ էության փորձաքննություն:
3. Արտոնագրի գործողության դադարեցման մասին գերատեսչությունը տեղեկություն է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում:
(35-րդ հոդվածը խմբ., փոփ. 18.11.03 ՀՕ-34-Ն)