Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 37. Սահմանված ժամկետների երկարաձգումը և բաց թողնված ժամկետների վերականգնումը

գործել է մինչև 2005-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 37. Սահմանված ժամկետների երկարաձգումը և բաց թողնված ժամկետների վերականգնումը

(վերնագիրը խմբ. 18.11.03 ՀՕ-34-Ն)

1. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-5-րդ կետերով, 25-րդ հոդվածի 4-րդ կետով, 27-րդ հոդվածի 2-րդ կետով, 29-րդ հոդվածի 4-5-րդ կետերով, 30-րդ հոդվածի 4-5-րդ կետերով սահմանված՝ փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետները գերատեսչությունը կարող է երկարաձգել մեկ անգամ 2 ամսով:

Երկարաձգման մասին դիմումը պետք է ներկայացվի մինչև սահմանված ժամկետների ավարտը՝ դրան կցելով օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

2. Սույն օրենքի 23-րդ, 26-27-րդ, 29-30-րդ հոդվածներով սահմանված և հայտատուի կողմից բաց թողնված ժամկետները կարող է վերականգնել գերատեսչությունը, բացառությամբ դատարան դիմելու համար՝ 23-րդ հոդվածի 13-րդ, 26-րդ հոդվածի 7-րդ, 27-րդ հոդվածի 6-րդ, 29-րդ հոդվածի 14-րդ և 30-րդ հոդվածի 14-րդ կետերով սահմանված ժամկետների:

Բաց թողնված ժամկետների վերականգնման մասին դիմումը կարող է ներկայացվել նշված ժամկետն ավարտվելու օրվանից վեցամսյա ժամկետում՝ դրան կցելով օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

(37-րդ հոդվածը խմբ. 18.11.03 ՀՕ-34-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։