Հոդված 8. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՀԵՂԻՆԱԿԸ
Հոդված 8. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՀԵՂԻՆԱԿԸ
1. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հեղինակ է ճանաչվում այն ֆիզիկական անձը, ում ստեղծագործական աշխատանքով է դա ստեղծվել:
2. Եթե արդյունաբերական սեփականության օբյեկտն ստեղծվել է մեկից ավելի ֆիզիկական անձանց համատեղ ստեղծագործական աշխատանքով, ապա նրանք համարվում են համահեղինակներ: Համահեղինակների փոխհարաբերությունները սահմանվում են նրանց համաձայնությամբ:
3. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի ստեղծմանը ցուցաբերված ոչ ստեղծագործական բնույթի աջակցությունը (տեխնիկական կամ կազմակերպական օգնություն, իրավունքների ձևակերպմանն օժանդակություն և այլն) չի հանգեցնում համահեղինակության:
4. Հեղինակության իրավունքն անօտարելի և անփոխանցելի անձնական ոչ գույքային իրավունք է, որը գործում է անժամկետ:
5. Հեղինակն իրավունք ունի արտոնագրի մասին հրապարակվող տեղեկատվության մեջ չհիշատակվել որպես հեղինակ:
6. Հեղինակն իրավունք ունի իր ստեղծած արդյունաբերական սեփականության օբյեկտն անվանակոչել իր անվամբ կամ հատուկ անվանմամբ, եթե դրանով չեն խախտվում երրորդ անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահպանվող իրավունքները:
(8-րդ հոդվածը խմբ. 18.11.03 ՀՕ-34-Ն)