Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՀԵՂԻՆԱԿԸ ԵՎ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԵՐԸ

Հոդված 9. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԵՐԸ

գործել է մինչև 2005-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 9. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԵՐԸ

1. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագիրը տրվում է հեղինակին (համահեղինակներին) կամ նրա (նրանց) ժառանգորդներին, գործատուին, ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձանց (արտոնագրատեր)` հեղինակի (համահեղինակների) և վերջիններիս միջև կնքված պայմանագրի առկայության դեպքում, որոնք նշված են հեղինակի (համահեղինակների) կամ նրա (նրանց) իրավահաջորդի կողմից գերատեսչություն ներկայացրած հայտի կամ այն դիմումի մեջ, որը ներկայացված է մինչև գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի պետական գրանցումը:

2. Ծառայողական պարտականությունների կամ գործատուի առաջադրանքը կատարելու ժամանակ աշխատողի ստեղծած գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի (ծառայողական գյուտ, օգտակար մոդել, արդյունաբերական նմուշ) արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է գործատուին, եթե դա նախատեսված է նրանց միջև կնքված պայմանագրով:

3. Ծառայողական գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հեղինակի վարձատրության չափը, պայմանները և վճարելու կարգը որոշվում են հեղինակի ու գործատուի համաձայնությամբ, իսկ դրա բացակայության դեպքում` դատարանի վճռով:

4. Աշխատողը պարտավոր է իր ծառայողական գործունեությանը վերաբերող իր ստեղծած գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի մասին գործատուին գրավոր հայտնել ստեղծման օրվանից մեկամսյա ժամկետում:

5. Եթե գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի ստեղծման մասին գործատուին հայտնելու օրվանից 3 ամսվա ընթացքում վերջինս կամ նրա իրավահաջորդը հայտ չի ներկայացնում գերատեսչություն, ապա հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու իրավունքն անցնում է հեղինակին:

6. Այդ դեպքում գործատուն օգտվում է տվյալ օբյեկտի օգտագործման հասարակ լիցենզիա ստանալու առաջնահերթ իրավունքից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։