Հոդված 1
Հոդված 1
Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրի քաղաքացիները և նրանց տարածքներում սովորաբար բնակվող անձինք յուրաքանչյուր Պայմանավորվող պետությունում պետք է ունենան քաղաքացիական և առևտրային գործերով դատական ընթացակարգերում իրավական օգնության իրավունք այն նույն պայմաններով, որոնք տրամադրվում են տվյալ պետության քաղաքացիներին և այնտեղ սովորաբար բնակվող անձանց։
Անձինք, որոնց նկատմամբ չի կիրառվում առաջին կետը, բայց որոնք նախկինում սովորաբար բնակվել են այն Պայմանավորվող պետությունում, որտեղ հարուցվել կամ հարուցված են եղել դատական ընթացակարգերը, այնուամենայնիվ, պետք է ունենան առաջին կետով նախատեսված իրավական օգնության իրավունք, եթե գործի հարուցման հիմքերն առաջացել են այդ պետությունում նախկինում նրանց սովորաբար բնակվելով։
Այն պետություններում, որտեղ իրավական օգնությունը տրամադրվում է վարչական, սոցիալական կամ հարկային գործերով, սույն հոդվածի դրույթները կիրառվում են այդ գործերով իրավասու դատարանների կամ տրիբունալների քննությանը հանձնված գործերի նկատմամբ։