Անցնել բովանդակությանը
Գլուխ V · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 26

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26

Եթե Պայմանավորվող պետությունն ունի երկու կամ ավելի տարածքային միավորներ, որոնցում սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի նկատմամբ կիրառվում են իրավունքի տարբեր համակարգեր, ապա նա կարող է ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու պահին հայտարարել, որ սույն Կոնվենցիան տարածվում է իր տարածքային բոլոր միավորների կամ միայն դրանցից մեկի կամ ավելի միավորների վրա, և կարող է փոփոխել այդ հայտարարությունը՝ ցանկացած ժամանակ այլ հայտարարություն ներկայացնելով։

Ցանկացած նման հայտարարության մասին կծանուցվի Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունը, և հստակ կնշի այն տարածքային միավորները, որոնց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։