Հոդված 16
Հոդված 16
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կնշանակի մեկ կամ ավելի փոխանցող մարմիններ՝ հայցվող պետության համապատասխան Կենտրոնական մարմնի այն կարգադրությունների կատարման մասին դիմումների փոխանցման նպատակով, որոնց նկատմամբ կիրառվում է 15-րդ հոդվածը։
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն պետք է նշանակի Կենտրոնական մարմին նման դիմումներ ստանալու և դրանց վերաբերյալ վերջնական որոշման կայացման ապահովման նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
Դաշնային պետությունները և այն պետությունները, որոնք ունեն մեկից ավելի իրավական համակարգ, կարող են նշանակել մեկից ավելի Կենտրոնական մարմիններ։ Եթե Կենտրոնական մարմինը, որին փոխանցվել է դիմումը, իրավասու չէ զբաղվելու դրանով, նա կփոխանցի դիմումը հայցվող պետության իրավասու համարվող Կենտրոնական մարմնին։
Սույն հոդվածով նախատեսված դիմումները կփոխանցվեն առանց որևէ այլ մարմնի միջամտության` չխախտելով դիվանագիտական ուղիներով դրանց փոխանցման հնարավորությունը։
Սույն հոդվածում ոչինչ չի խոչընդոտում, որ կարգադրությամբ շահառու անձի կողմից դիմումները կազմվեն անմիջականորեն, քանի դեռ հայցվող պետությունը չի հայտարարել, որ չի ընդունում այդ եղանակով կազմված դիմումները։