Հոդված 17
Հոդված 17
15-րդ հոդվածով նախատեսված յուրաքանչյուր դիմում ուղեկցվում է՝
ա) որոշման կողմերի անունները և իրավունակությունները պարունակող որոշման համապատասխան մասի և ծախսերի կամ ծախքերի վճարման մասին կարգադրության հաստատված պատճեններով.
բ) ցանկացած փաստաթղթով, որն անհրաժեշտ է հաստատվելու համար, որ ծագման պետությունում որոշումն այլևս ենթակա չէ վերանայման սովորական ձևերին, և որ այն ենթակա է կատարման այնտեղ.
գ) վերոնշյալ բոլոր փաստաթղթերի` հայցվող պետության լեզվով հաստատված թարգմանությամբ, եթե դրանք այդ լեզվով չեն կազմվել։
Դիմումի առնչությամբ որոշումը կայացվում է առանց լսումներ անցկացնելու, և հայցվող պետությունում իրավասու մարմինը միայն պետք է պարզի, թե ներկայացվա՞ծ են արդյոք պահանջվող փաստաթղթերը: Դիմողի պահանջի առկայության դեպքում մարմինը որոշում է վկայության, վավերականության և թարգմանության արժեքը, որոնք դիտվում են որպես դատական ընթացակարգերի ծախքեր և ծախսեր։ Օրինականացում կամ համանման ձևականություններ չեն կարող պահանջվել։
Իրավասու մարմնի որոշումը բողոքարկելու իրավունք չի տրվում` բացառությամբ հայցվող պետության իրավունքով նախատեսված դեպքերի։