Գլուխ III · ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԸ
Հոդված 18
Հոդված 18
Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրի քաղաքացիները և որևէ Պայմանավորվող պետությունում սովորաբար բնակվող անձինք կարող են ցանկացած այլ Պայմանավորվող պետությունում նրա քաղաքացիների համար նախատեսված հավասար պայմաններով ստանալ քաղաքացիական կամ առևտրային գործերով որոշումների և պետական գրանցամատյաններում մուտքագրված գրանցումների պատճենները կամ քաղվածքները և կարող են անհրաժեշտության դեպքում օրինականացնել նման փաստաթղթերը։