Գլուխ VI · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 31
Հոդված 31
Կոնվենցիան ստորագրման համար բաց կլինի այն պետությունների համար, որոնք Միջազգային մասնավոր իրավունքի գծով Հաագայի Խորհրդաժողովի տասնչորսերորդ նստաշրջանի ընթացքում եղել են նրա անդամ պետությունները, և անդամ չհանդիսացող պետությունների համար, որոնք հրավիրված են եղել դրա նախապատրաստմանը մասնակցելու համար։
Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման, և վավերագրերը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ կհանձնվեն Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությանը։