Անցնել բովանդակությանը
Գլուխ VI · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 34

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 34

Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի 31-րդ և 32-րդ Հոդվածներում նշված` վավերացնելու, ընդունելու, հաստատելու կամ միանալու մասին երրորդ փաստաթուղթն ի պահ տալուց հետո երրորդ օրացուցային ամսվա առաջին օրը։

Դրանից հետո Կոնվենցիան ուժի մեջ կմտնի.

1) հետագայում այն վավերացրած, ընդունած, հաստատած կամ դրան միացած յուրաքանչյուր պետության համար՝ վավերագիրը, ընդունելու, հաստատելու կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո երրորդ օրացուցային ամսվա առաջին օրը.

2) ցանկացած տարածքի կամ տարածքային միավորի համար, որի նկատմամբ Կոնվենցիայի գործողությունը տարածվել է 26-րդ կամ 33-րդ Հոդվածների համաձայն՝ այդ Հոդվածներում նախատեսված ծանուցումից հետո երրորդ օրացուցային ամսվա առաջին օրը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։