Հոդված 7
Հոդված 7
Դիմումը, օժանդակ փաստաթղթերը և ցանկացած հաղորդագրություն՝ ի պատասխան լրացուցիչ տեղեկատվության համար հարցման, կկազմվեն հայցվող պետության պաշտոնական լեզվով կամ պաշտոնական լեզուներից որևէ մեկով կամ կուղեկցվեն այդ լեզուներից մեկի թարգմանությամբ։
Այնուամենայնիվ, երբ հայցող պետությունում հնարավոր չէ ստանալ հայցվող Պետության լեզվով թարգմանություն, վերջինս փաստաթղթերը կընդունի անգլերենով կամ ֆրանսերենով կամ այդ լեզուներից մեկի թարգմանության ուղեկցությամբ:
Ստացող Կենտրոնական մարմնից ստացվող հաղորդագրությունները կարող են կազմվել հայցվող պետության պաշտոնական լեզվով, կամ պաշտոնական լեզուներից որևէ մեկով, կամ անգլերենով կամ ֆրանսերենով։ Սակայն եթե փոխանցող մարմնի կողմից ուղարկված դիմումը կազմված է անգլերենով կամ ֆրանսերենով կամ ուղեկցված է այդ լեզուներից մեկի թարգմանությամբ, ստացող Կենտրոնական մարմնից ստացված հաղորդագրությունները նույնպես կկազմվեն այդ լեզուներից որևէ մեկով։
Նախորդ կետերի կիրառումից բխող թարգմանության ծախսերը կկրի հայցող պետությունը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հայցվող պետությունում կատարված թարգմանությունները չեն առաջացնում այդ պետության կողմից փոխհատուցման որևէ պահանջ։