Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ԱՆՁԱՆՑ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19

Ձերբակալությունը կամ կալանավորումը, որպես հարկադիր կատարման միջոց կամ, պարզապես, որպես կանխարգելիչ միջոց, քաղաքացիական կամ առևտրային գործերում չեն կիրառվում Պայմանավորվող պետության քաղաքացիների կամ այն անձանց նկատմամբ, որոնք սովորաբար բնակվում են Պայմանավորվող պետությունում, այնպիսի հանգամանքներում, երբ դրանք չեն կարող կիրառվել ձերբակալող կամ կալանավորող պետության քաղաքացիների նկատմամբ։ Ցանկացած փաստ, որը կարող է վկայակոչել նման պետությունում սովորաբար բնակվող քաղաքացին` ձերբակալությունից կամ կալանավորումից ազատվելու համար, այդ նույն ուժով կարող է վկայակոչել Պայմանավորվող պետության ցանկացած քաղաքացի կամ անձ, որը սովորաբար բնակվում է Պայմանավորվող պետությունում, եթե նույնիսկ այդ փաստը տեղի է ունեցել արտասահմանում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։