Հոդված 35
Հոդված 35
Կոնվենցիան ուժի մեջ կմնա հինգ տարի ժամանակահատվածի համար՝ 34-րդ հոդվածի առաջին մասի համաձայն ուժի մեջ մտնելու տարվա ամիս-ամսաթվից հաշված, նույնիսկ այն պետությունների համար, որոնք վավերացրել, ընդունել, հաստատել կամ դրան միացել են հետագայում։
Եթե չլինի չեղյալ հայտարարում, ապա Կոնվենցիայի գործողությունը ինքնաբերաբար կերկարացվի յուրաքանչյուր հինգ տարի։
Յուրաքանչյուր չեղյալ հայտարարման մասին կծանուցվի Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունը՝ հնգամյա ժամանակամիջոցը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ։ Այն կարող է սահմանափակվել որոշակի տարածքներով կամ տարածքային միավորներով, որոնց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան։
Չեղյալ հայտարարելն ուժի մեջ կմտնի այն պետության համար, որը ծանուցել է այդ մասին։ Կոնվենցիան ուժի մեջ կմնա մյուս Պայմանավորվող պետությունների համար։