Գլուխ V · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 29
Հոդված 29
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն իր վավերագիրը կամ միանալու մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելու պահին կամ ավելի ուշ Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությանը կտեղեկացնի 3-րդ, 4-րդ և 16-րդ հոդվածների համաձայն իրավասու մարմինների նշանակման մասին։
Այն նույնապես կտեղեկացնի Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությանը նաև.
ա) 5-րդ, 9-րդ, 16-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ և 33-րդ հոդվածների համաձայն արված հայտարարությունների մասին.
բ) վերոհիշյալ նշանակումների և հայտարարությունները չեղյալ հայտարարելու կամ փոփոխությունների մասին.
գ) ցանկացած վերապահում չեղյալ հայտարարելու մասին։