Գլուխ II · ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՔԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 14
Հոդված 14
Պայմանավորվող պետությունում սովորաբար բնակվող այն անձանցից (այդ թվում՝ իրավաբանական), որոնք մեկ այլ Պայմանավորվող պետության դատարաններում կամ տրիբունալներում հարուցված գործով հայցվոր կամ մասնակցություն ունեցող կողմեր են, չեն կարող պահանջվել որևէ տեսակի երաշխավորագիր, պարտավորագիր կամ կանխավճար՝ միայն այն պատճառով, որ նրանք օտարերկրյացիներ են կամ մշտական բնակության վայր չունեն կամ սովորաբար չեն բնակվում դատական ընթացակարգերի հարուցման պետությունում։
Նույն կանոնը կկիրառվի դատական ծախքերի ապահովման բոլոր վճարումների նկատմամբ, որոնք պահանջվում են հայցվորներից կամ գործում մասնակցություն ունեցող կողմերից։