Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ԱՆՁԱՆՑ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

Անձը, որը քաղաքացի է կամ սովորաբար բնակվում է Պայմանավորվող պետությունում և դատարան ներկայանալու ծանուցագիր է ստացել ուրիշ Պայմանավորվող պետությունում դատարանի կամ տրիբունալի կողմից կամ, դատարանի կամ տրիբունալի թույլտվությամբ, մասնակից կողմի կողմից, որպեսզի այդ պետությունում դատական նիստում հանդես գա վկայի կամ փորձագետի կարգավիճակով, այդ պետության տարածքում չի կարող ենթարկվել հետապնդման կամ կալանավորման կամ անձնական ազատության որևէ այլ սահմանափակման որևէ այնպիսի գործողության կամ դատապարտման համար, որը նախորդել է տվյալ պետություն նրա ժամանելուն։

Անձեռնմխելիությունը, որի մասին նշվում է նախորդ կետում, սկսում է գործել այն տարվա ամիս-ամսաթվից յոթ օր առաջ, որը նշանակվել է վկային կամ փորձագետին լսելու համար, և դադարում է այն տարվա ամիս-ամսաթվից յոթ օր անց, երբ վկան կամ փորձագետը, դատական իրավասու մարմինների կողմից տեղեկացված լինելով, որ իրենց ներկայությունն այլևս չի պահանջվում, հնարավորություն են ունեցել հեռանալու տարածքից, բայց, այնուամենայնիվ, մնացել են այնտեղ կամ, հեռանալով տարածքից, կամավոր վերադարձել են։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։