Գլուխ V · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 22
Հոդված 22
Սույն Կոնվենցիայի Կողմերի միջև, որոնք հանդիսանում են նաև Հաագայում 1905 թվականի հուլիսի 17-ին և 1954 թվականի մարտի 1-ին ստորագրված Քաղաքացիական դատավարության մասին Կոնվենցիաներից մեկի կամ երկուսի Կողմեր, սույն Կոնվենցիան փոխարինում է 1905 թվականի Կոնվենցիայի 17-24-րդ հոդվածներին կամ 1954 թվականի Կոնվենցիայի 17-26-րդ հոդվածներին, եթե նույնիսկ կատարվել է սույն Կոնվենցիայի 28-րդ հոդվածի երկրորդ կետի «գ» ենթակետով նախատեսված վերապահումը։