Գլուխ V · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 27
Հոդված 27
Երբ Պայմանավորվող պետությունն ունի կառավարման այնպիսի համակարգ, ըստ որի գործադիր, դատական և օրենսդիր մարմինները բաժանված են այդ պետությանում կենտրոնական և այլ իրավասու մարմինների միջև, սույն Կոնվենցիան ստորագրելը, վավերացնելը, ընդունելը, հաստատելը կամ դրան միանալը կամ այն հայտարարությունները, որոնք կազմվել են 26-րդ հոդվածի համաձայն, չեն միջամտում տվյալ պետությունում իշխանություների ներքին բաշխմանը։