Հոդված 28
Հոդված 28
Ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է ստորագրելու, վավերացնելու, ընդունելու, հաստատելու կամ միանալու պահին բացառել 1-ին Հոդվածի այն անձանց նկատմամբ, որոնք Պայմանավորվող պետության քաղաքացիներ չեն, բայց սովորաբար բնակվում են այն Պայմանավորվող պետությունում, որն այլ է, քան վերապահում արած պետությունը, կամ որոնք նախկինում բնակվել են վերապահում արած պետությունում, եթե փոխադարձության ռեժիմը բացակայում է վերապահում արած պետության և այն պետության միջև հարաբերություններում, որի քաղաքացիներ են իրավական օգնության համար դիմող անձինք։
Ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է ստորագրելու, վավերացնելու, հաստատելու, ընդունելու կամ միանալու պահին բացառել.
ա) 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` անգլերեն կամ ֆրանսերեն կամ այդ երկու լեզուների օգտագործումը.
բ) 13-րդ Հոդվածի 2-րդ կետի կիրառումը.
գ) II Գլխի կիրառումը.
դ) 20-րդ Հոդվածի կիրառումը։
Երբ պետությունը վերապահում է արել՝
ե) սույն Հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն, որը բացառում է անգլերենի և ֆրանսերենի օգտագործումը, վերապահում արած պետության նկատմամբ ցանկացած շահագրգիռ պետություն կարող է կիրառել այդ նույն կանոնը.
զ) 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն, ցանկացած այլ պետություն կարող է հրաժարվել 13-րդ Հոդվածի 2-րդ կետի կիրառումը այն անձանց նկատմամբ, որոնք հանդիսանում են վերապահում արած պետության քաղաքացիներ կամ սովորաբար բնակվում են այդտեղ.
է) սույն Հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն, ցանկացած այլ Պայմանավորվող պետություն կարող է հրաժարվել II Գլխի կիրառումից այն անձանց նկատմամբ, որոնք հանդիսանում են վերապահում արած պետության քաղաքացիներ կամ սովորաբար բնակվում են այդտեղ։
Որևէ այլ վերապահում չի թույլատրվում։
Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել իր արած վերապահումը։ Չեղյալ հայտարարելու մասին կծանուցվի Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարություն։ Վերապահումը կկորցնի ուժը ծանուցումից հետո երրորդ օրացուցային ամսվա առաջին օրը։