Հոդված 30
Հոդված 30
Սույն Կոնվենցիային կցված տիպային նմուշները կարող են փոփոխվել Հաագայի Խորհրդաժողովի գլխավոր քարտուղարի կողմից գումարած Հատուկ Հանձնաժողովի որոշմամբ, որին կհրավիրվեն բոլոր Պայմանավորվող պետությունները և բոլոր անդամ պետությունները։ Նմուշների փոփոխելու մասին առաջարկությունների վերաբերյալ ծանուցումը կներառվի հանդիպման օրակարգի մեջ։
Հատուկ Հանձնաժողովի նստաշրջանին ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող Պայմանավորվող պետությունների ձայների մեծամասնությամբ ընդունված փոփոխությունները բոլոր Պայմանավորվող պետությունների համար ուժի մեջ կմտնեն Գլխավոր քարտուղարի կողմից բոլոր Պայմանավորվող պետություններին դրանք ուղարկվելու օրվանից հետո` յոթերորդ օրացուցային ամսվա առաջին օրը։
2-րդ կետով նախատեսված ժամանակահատվածի ընթացքում ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է վերապահում անել փոփոխության վերաբերյալ՝ Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությանը գրավոր ծանուցելով։ Նման վերապահում արած Կողմը, քանի դեռ վերապահումը վերացված չէ, կդիտվի որպես այդ փոփոխության առումով սույն Կոնվենցիային կողմ չհանդիսացող։