Գլուխ VI · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 32
Հոդված 32
Ցանկացած այլ պետություն կարող է միանալ Կոնվենցիային։
Միանալու մասին փաստաթուղթն ի պահ կհանձնվի Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությանը։
Նման միանալն ուժի մեջ կմտնի միայն միացած պետության և այն Պայմանավորվող պետությունների միջև հարաբերություններում, որոնք առարկություններ չեն ներկայացրել նրա միանալու դեմ` 36-րդ հոդվածի 2-րդ կետում նշված ծանուցումը ստանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում։ Նման առարկությունը Անդամ պետությունների կողմից կարող է ներկայացվել նաև այն ժամանակ, երբ նրանք վավերացնում, ընդունում կամ հաստատում են Կոնվենցիան միանալուց հետո։ Ցանկացած նման առարկության մասին կծանուցվի Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունը։