Անցնել բովանդակությանը
Գլուխ VI · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 36

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 36

Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունը Խորհրդաժողովի անդամ պետություններին և այն պետություններին, որոնք միացել են 32-րդ հոդվածի համաձայն, կծանուցի հետևյալի մասին.

1) 31-րդ Հոդվածում նշված ստորագրումների և վավերացումների, ընդունումների և հաստատումների մասին.

2) 32-րդ Հոդվածում նշված միացումների և դրանց դեմ առարկությունների մասին.

3) 34-րդ Հոդվածի համաձայն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու տարվա ամիս-ամսաթվի մասին.

4) 26-րդ և 33-րդ Հոդվածներում նշված հայտարարությունների մասին.

5) 28-րդ և 30-րդ Հոդվածներում նշված վերապահումների և դրանց հետ կանչելու մասին.

6) 29-րդ հոդվածի համաձայն ուղարկված տեղեկատվության մասին.

7) 35-րդ հոդվածում նշված չեղյալ հայտարարումների մասին։

Ի հավաստումն որի՝ ներքոստորագրյալները, պատշաճորեն լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան։

Կատարված է Հաագայում 1980 թվականի հոկտեմբերի 25-ին` անգլերեն և ֆրանսերեն. ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են, մեկ օրինակով, որն ի պահ կհանձնվի Նիդեռլանդների Թագավորության Կառավարության արխիվներում և որի վավերացված պատճենները դիվանագիտական ուղիներով կուղարկվեն Միջազգային մասնավոր իրավունքի գծով Հաագայի Խորհրդաժողովի տասնչորսերորդ նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր անդամ պետությանը և ցանկացած այլ պետության, որն այդ նստաշրջանում մասնակցել է սույն Կոնվենցիայի նախապատրաստմանը։

ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՎԵԼՎԱԾ

Նմուշ իրավական օգնության մասին դիմումը փոխանցելու համար

Փոխանցող մարմնի անվանումը և հասցեն Ստացող Կենտրոնական մարմնի հասցեն

Ներքոստորագրյալ փոխանցող մարմինը պատիվ ունի ստացող Կենտրոնական մարմին փոխանցելու կից իրավական օգնության համար դիմումը և դրա հավելվածը (դիմողի ֆինանսական վիճակի մասին տեղեկանք) վերոնշյալ Կոնվենցիայի I գլխի նպատակների համար։

Դիմումի և հայտարարության վերաբերյալ նշումները, եթե այդպիսիք կան՝

Այլ նմուշներ, եթե այդպիսիք կան`

Կատարվել է __________-ին

Ստորագրությունը և/կամ կնիքը

ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ ՆՄՈՒՇ

Դիմում իրավական օգնության համար

1. Իրավական օգնության համար դիմողի ազգանունը և հասցեն.

2. Այն դատարանը կամ տրիբունալը, որտեղ հարուցվել է կամ կհարուցվի քննությունը (եթե հայտնի է).

3. ա) Քննության առարկան(ները) և հայցագինը, եթե կիրառելի է.

բ) Եթե կիրառելի է, հարուցված կամ հարուցման ենթակա քննությանը վերաբերող այն փաստաթղթերի ցանկը, որոնք կցվում են որպես հիմնավորում.*

գ) Հակառակ կողմի ազգանունը և հասցեն.*

4. Ցանկացած տարի և ամիս-ամսաթիվ կամ ժամկետ, որոնք վերաբերում են քննությանը և իրավական հետևանքներ ունեն այն անձի համար, որը խնդրում է դիմումի արագ կատարման համար.*

5. Ցանկացած համապատասխան այլ տեղեկություն.*

6. Կատարվել է ____________-ին.

7. Դիմողի ստորագրությունը.

* Ջնջել, եթե տեղին չէ:

Իրավական օգնության համար դիմումին կից հավելված

Տեղեկանք դիմողի ֆինանսական վիճակի մասին

I. Անձնական դրությունը

8. Անունը (օրիորդականը, եթե կիրառելի է).

9. Ազգանունը(ները).

10. Ծննդյան տարին, ամիս-ամսաթիվը և վայրը.

11. Քաղաքացիությունը.

12. ա) Մշտական բնակության վայրը (բնակվել սկսելու տարին, ամիս-ամսաթիվը).

բ) Նախկին մշտական բնակության վայրը (բնակվել սկսելու և դադարեցման տարին, ամիս-ամսաթիվը).

13. Ընտանեկան դրությունը (ամուրի, ամուսնացած, այրի, ամուսնալուծված, առանձին).

14. Ամուսնու ազգանունը և անունը(ները).

15. Դիմողի խնամակալության տակ գտնվող երեխաների ազգանունները, անունները և ծննդյան թվականները, ամիս-ամսաթվերը.

16. Դիմողի խնամակալության տակ գտնվող այլ անձինք.

17. Ընտանեկան դրությանը վերաբերող լրացուցիչ տեղեկություն.

II. Ֆինանսական հանգամանքները

18. Մասնագիտությունը.

19. Գործատուի անունը կամ աշխատանքի վայրի անվանումը և հասցեն.

20. Եկամուտը Դիմողի Նրա ամուսնու Նրա խնամքի տակ գտնվող անձի

ա) աշխատավարձը (ներառյալ ցանկացած տեսակի վճարումները)

բ) թոշակները, հաշմանդամության թոշակները, ալիմենտները, նպաստները, ցմահ կենսաթոշակները

գ) գործազրկության նպաստները

դ) հիմնական աշխատավարձին զուգահեռ եկամուտը

ե) արժեթղթերից կամ բանկային ավանդներից եկամուտը

զ) անշարժ գույքից եկամուտը

է) եկամուտի այլ աղբյուրներ

21. Անշարժ գույքը

(նշեք արժեքը և պարտավորությունները) Դիմողի Նրա ամուսնու Նրա խնամքի տակ գտնվող անձի

22. Այլ աղբյուրները

(ակտիվները, արժեթղթերը, բաժնետոմսերը, պահանջի իրավունքը, բանկային հաշիվները և այլն) Դիմողի Նրա ամուսնու Նրա խնամքի տակ գտնվող անձի

23. Պարտքերը և ֆինանսական այլ պարտավորությունները

ա) փոխառությունները (նշեք վճարման բնույթը, գումարը և ամենամսյա կամ ամսական վճարումների չափը)

բ) խնամակալության պարտավորությունները (նշեք ամսական վճարումները)

գ) տան վարձակալությունը (ներառյալ ջեռուցման, էլեկտրականության, գազի և ջրի համար վճարումները)

դ) այլ ընթացիկ պարտավորություններ

Դիմողի Նրա ամուսնու Նրա խնամքի տակ գտնվող անձի

24. Նախորդ տարվա եկամտահարկը և սոցիալական վճարումները.

25. Դիմողի նշումները.

26. Եթե կիրառելի է, լրացուցիչ փաստաթղթերի ցանկը.

27. Ներքոստորագրյալը, որն իրազեկված է կեղծ տեղեկությունների համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին, հայտնում է, որ վերոնշյալ տեղեկանքը լրացված է լրիվ և հավաստի.

28. Կատարվել է ________ (վայրը).

29. Տարին, ամիս-ամսաթիվը ________

30. Դիմողի ստորագրությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։