Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Եթե իրավական օգնության դիմում ներկայացնող անձը ներկա չէ հայցվող պետությունում, նա կարող է իր դիմումը ներկայացնել այն Պայմանավորվող պետության փոխանցող մարմնին, որտեղ նա սովորաբար բնակվում է, չխախտելով հայցվող պետությունում իրավասու մարմնին իր դիմումը ներկայացնելու համար որևէ այլ միջոցի հնարավորությունը։

Դիմումը պետք է լինի սույն Կոնվենցիային կից նմուշի ձևով և ուղեկցվի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով` չխախտելով հայցվող պետության` համապատասխան դեպքերում լրացուցիչ տեղեկատվություն կամ փաստաթղթեր պահանջելու իրավունքը։

Ցանկացած Պայմանավորվող պետություն կարող է հայտարարել, որ իր ստացող Կենտրոնական մարմինը կընդունի ներկայացվող դիմումները այլ ուղիներով կամ այլ եղանակներով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։