Հոդված 13. Գույքի արժեքի հավելաճ
Հոդված 13. Գույքի արժեքի հավելաճ
1. 6-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքի օտարումից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:
2. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ընկերության բաժնետոմսերի կամ այլ բաժնետիրական իրավունքների օտարումից ստացվող արժեքի հավելաճը կարող է հարկվել մյուս պետությունում, եթե այդպիսի ընկերության ակտիվների ավելի քան 50 տոկոսը կազմված է մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից:
3. Պայմանավորվող պետության ձեռնարկության` մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի կամ Պայմանավորվող պետության ռեզիդենտի` մյուս Պայմանավորվող պետությունում անկախ անհատական ծառայությունների մատուցման նպատակով ունեցած հաստատուն բազային պատկանող շարժական գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը, ներառյալ այդպիսի մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) կամ այդպիսի հաստատուն բազայի օտարումից առաջացած արժեքի հավելաճը, կարող է հարկվել այդ մյուս պետությունում:
4. Արժեքի հավելաճը, որը ստացվել է Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող նավերի կամ օդանավերի կամ այդպիսի նավերի կամ օդանավերի շահագործման հետ կապված շարժական գույքի օտարումից, ենթակա է հարկման միայն այդ պետությունում:
5. Սույն հոդվածի նախորդ կետերում չնշված որևէ գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է հանդիսանում օտարողը: