Անցնել բովանդակությանը

Հոդված 26. Տեղեկատվության փոխանակում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26. Տեղեկատվության փոխանակում

1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կփոխանակեն այնպիսի տեղեկություններ, որոնք ենթադրաբար անհրաժեշտ են սույն Համաձայնագրի դրույթների իրականացման կամ Պայմանավորվող պետությունների կողմից սահմանված` ցանկացած տեսակի և բնույթի հարկի վերաբերյալ ներքին օրենսդրության կատարման կամ կիրառման համար՝ այնքանով, որքանով դրանով սահմանված հարկումը չի հակասում Համաձայնագրին: Ֆինլանդիայի դեպքում այդպիսի տեղեկությունների փոխանակումը ներառում է նաև իշխանության տեղական մարմինների կողմից սահմանված հարկերը: Տեղեկությունների փոխանակումը չի սահմանափակվում 1-ին և 2-րդ հոդվածներով:

2. Պայմանավորվող պետության ստացած` 1-ին կետում նշված ցանկացած տեղեկություն պետք է գաղտնի պահվի այնպես, ինչպես այդ պետության ներքին օրենսդրության սահմաններում ստացված տեղեկությունը, և կարող է հաղորդվել միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղված են 1-ին կետում նշված հարկերի գնահատմամբ կամ գանձմամբ, հարկերի առնչությամբ հարկադիր բռնագանձմամբ կամ դատական հետապնդմամբ, հարկերի վերաբերյալ բողոքարկումների քննությամբ կամ վերոհիշյալ գործողությունների վերահսկմամբ: Այդպիսի անձինք կամ մարմինները տեղեկություններն օգտագործում են միմիայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել տեղեկությունները դռնբաց դատական նիստի ընթացքում կամ դատական որոշումների ժամանակ:

3. 1-ին և 2-րդ կետերի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես մի Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող`

ա) իրականացնել այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենսդրությանը և վարչական գործավարությանը հակասող վարչական միջոցառումներ,

բ) ներկայացնել տեղեկություն, որը հասանելի չէ այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենսդրությամբ կամ սովորական վարչական գործավարության ընթացքում,

գ) ներկայացնել տեղեկություն, որը կբացահայտի որևէ առևտրական, ձեռնարկատիրական, արդյունաբերական, առևտրային կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրական գործընթաց, կամ` տեղեկություն, որի բացահայտումը հակասում է պետական քաղաքականությանը:

4. Եթե տեղեկությունները պահանջվում են Պայմանավորվող պետության կողմից` սույն հոդվածին համապատասխան, մյուս Պայմանավորվող պետությունը պետք է օգտագործի տեղեկատվության հավաքման իր միջոցները պահանջվող տեղեկությունները ստանալու համար, եթե նույնիսկ այդ մյուս պետությանը այդպիսի տեղեկությունները անհրաժեշտ չեն իր հարկման նպատակների համար: Նախորդ նախադասության մեջ պարունակվող պարտավորությունը ենթակա է 3-րդ կետի սահմանափակումներին, բայց ոչ մի դեպքում այդպիսի սահմանափակումները չեն մեկնաբանվում որպես Պայմանավորվող պետությանը հնարավորություն տվող` մերժել տեղեկությունների տրամադրումը միայն այն պատճառով, որ նա չունի ներքին հետաքրքրություն այդպիսի տեղեկության մեջ:

5. 3-րդ կետի դրույթները ոչ մի դեպքում չեն մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետությանը հնարավորություն տվող` մերժել տեղեկությունների տրամադրումը միայն այն պատճառով, որ տեղեկությունը տնօրինվում է բանկի, այլ ֆինանսական հաստատության, հավատարմագրված անձի կամ գործակալությունում աշխատող կամ վստահված անձի կողմից կամ վերաբերում է անձի սեփականության շահերին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։