Հոդված 17. Արտիստներ և մարզիկներ
Հոդված 17. Արտիստներ և մարզիկներ
1. Չնայած 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներին` այն եկամուտը, որը Պայմանավորվող պետության ռեզիդենտը ստացել է որպես արվեստի գործիչ` թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության արտիստ կամ երաժիշտ, կամ որպես մարզիկ մյուս Պայմանավորվող պետությունում իրականացրած իր անհատական գործունեությունից, կարող է հարկվել այդ մյուս պետությունում:
2. Երբ արվեստի գործչի կամ մարզիկի` որպես այդպիսին իրականացրած անհատական գործունեության հետ կապված եկամուտը հաշվեգրվում է ոչ թե անձամբ արվեստի գործչին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա այդ եկամուտը, չնայած 7-րդ, 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներին, կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է արվեստի գործչի կամ մարզիկի գործունեությունը:
3. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվի այն եկամտի նկատմամբ, որը արվեստի գործիչը կամ մարզիկը ստացել է Պայմանավորվող պետությունում իրականացրած գործունեությունից, եթե այդ պետություն այցելությունը ամբողջովին կամ մասամբ ֆինանսավորվել է մյուս Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային միավորի կամ իշխանության տեղական մարմնի պետական միջոցներից: Այդ դեպքում այդ եկամուտը ենթակա է հարկման 7-րդ հոդվածին, 14-րդ հոդվածին կամ 15-րդ հոդվածին համապատասխան` ելնելով հանգամանքներից: