Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ
Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ
1. Սույն Համաձայնագրի նպատակներով, եթե ենթատեքստն այլ բան չի պահանջում.
ա) «Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն և, երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է` տարածք, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է իր ինքնիշխան իրավունքները և իրավազորությունը միջազգային իրավունքին և ներպետական օրենսդրությանը համապատասխան,
բ) «Ֆինլանդիա» տերմինը նշանակում է Ֆինլանդիայի Հանրապետություն և, երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է` Ֆինլանդիայի Հանրապետության տարածք և Ֆինլանդիայի Հանրապետության տարածքային ջրերին հարակից ցանկացած տարածք, որի նկատմամբ, համաձայն Ֆինլանդիայի օրենսդրության և միջազգային իրավունքին համապատասխան, կարող են իրականացվել Ֆինլանդիայի իրավունքները ծովի հատակի, ընդերքի և ստորին շերտի բնական պաշարների հետախուզման և շահագործման նկատմամբ,
գ) «Պայմանավորվող պետություն» և «մյուս Պայմանավորվող պետություն» տերմինները, ենթատեքստից կախված, նշանակում են Հայաստան կամ Ֆինլանդիա,
դ) «անձ» տերմինը ներառում է` ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ միավորում,
ե) «ընկերություն» տերմինը նշանակում է` ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած այլ միավորում, որը հարկման նպատակներով դիտարկվում է որպես իրավաբանական անձ,
զ) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները նշանակում են, համապատասխանաբար, Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,
է) «ազգային անձ» տերմինը, կապված Պայմանավորվող պետության հետ, նշանակում է.
i) այդ Պայմանավորվող պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,
ii) ցանկացած իրավաբանական անձ, ընկերակցություն կամ ասոցիացիա, որը իր կարգավիճակը որպես այդպիսին ստացել է այդ Պայմանավորվող պետությունում գործող օրենսդրության հիման վրա,
ը) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է` ցանկացած փոխադրում Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից շահագործվող նավով կամ օդանավով` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ նավը կամ օդանավը շահագործվում է բացառապես մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող վայրերի միջև,
թ) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է.
i) Հայաստանում՝ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար և Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ կամ նրանց լիազոր ներկայացուցիչներ,
ii) Ֆինլանդիայում՝ ֆինանսների նախարարություն, նրա լիազոր ներկայացուցիչ կամ մարմին, որը ֆինանսների նախարարության կողմից նշանակված է որպես իրավասու մարմին:
2. Պայմանավորվող պետության կողմից Համաձայնագիրը ցանկացած պահի կիրառվելիս նրանում չսահմանված ցանկացած տերմին, եթե ենթատեքստը այլ բան չի պահանջում, ունի այն նշանակությունը, որը նրան այդ պահին այդ Պետության օրենսդրությամբ տրված է այն հարկերի առնչությամբ, որոնց նկատմամբ կիրառվում է Համաձայնագիրը: Այդ Պետության գործող` համապատասխան հարկային օրենքներով սահմանված ցանկացած տերմինի նշանակությունը գերակայում է այդ Պետության այլ օրենքներով այդ տերմինի համար սահմանված նշանակության նկատմամբ: