Հոդված 2. Ընդգրկված հարկեր
Հոդված 2. Ընդգրկված հարկեր
1. Սույն Համաձայնագիրը կկիրառվի Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային միավորների կամ իշխանության տեղական մարմինների կողմից եկամուտների և գույքի նկատմամբ կիրառվող հարկերի նկատմամբ` անկախ դրանց գանձման եղանակից:
2. Եկամուտների և գույքի հարկեր են համարվում եկամտի ընդհանուր գումարի, գույքի ընդհանուր արժեքի կամ եկամտի կամ գույքի առանձին տարրերի նկատմամբ սահմանված բոլոր հարկերը` ներառյալ շարժական կամ անշարժ գույքի օտարումից առաջացած եկամուտների, ինչպես նաև գույքի արժեքի հավելաճին վերաբերող հարկերը:
3. Համաձայնագիրը կկիրառվի գոյություն ունեցող հետևյալ հարկերի նկատմամբ.
ա) Հայաստանում`
i) շահութահարկ,
ii) եկամտահարկ, և
iii) գույքահարկ,
(այսուհետ՝ հայկական հարկ),
բ) Ֆինլանդիայում`
i) պետական եկամտային հարկեր,
ii) իրավաբանական անձանցից եկամտահարկ,
iii) տեղական հարկ,
iv) եկեղեցական հարկ,
v) տոկոսներից աղբյուրի մոտ պահվող հարկ, և
vi) ոչ ռեզիդենտների եկամտից աղբյուրի մոտ պահվող հարկ,
(այսուհետ՝ ֆիննական հարկ):
4. Համաձայնագիրը կկիրառվի նաև ցանկացած նույնական կամ ըստ էության համանման ցանկացած հարկի նկատմամբ, որը կսահմանվի Համաձայնագրի ստորագրումից հետո` ի լրումն գոյություն ունեցող հարկերի կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները միմյանց կծանուցեն իրենց համապատասխան հարկային օրենքներում կատարված որևէ էական փոփոխության մասին: