Հոդված 9. Ասոցացված ձեռնարկություններ
Հոդված 9. Ասոցացված ձեռնարկություններ
1. Երբ`
ա) Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության ղեկավարմանը, վերահսկմանը կամ կապիտալում, կամ
բ) միևնույն անձինք ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում են Պայմանավորվող պետության ձեռնարկության և մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության ղեկավարմանը, վերահսկմանը կամ կապիտալում,
և յուրաքանչյուր դեպքում երկու ձեռնարկությունների միջև նրանց առևտրային կամ ֆինանսական փոխհարաբերություններում ստեղծված կամ սահմանված են պայմաններ, որոնք տարբերվում են նրանցից, որոնք կստեղծվեին երկու անկախ ձեռնարկությունների միջև, ապա ցանկացած շահույթ, որը կհաշվեգրվեր նրանցից մեկին, բայց այդ պայմանների պատճառով չի հաշվեգրվել, կարող է ներառվել այդ ձեռնարկության շահույթի մեջ և, համապատասխանաբար, հարկվել:
2. Երբ Պայմանավորվող պետությունը այդ պետության ձեռնարկության շահույթի մեջ ներառում և, համապատասխանաբար, հարկում է այն շահույթը, որի առնչությամբ մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկությունը այդ մյուս պետությունում ենթարկվել է հարկման, և այդ ձևով ներառված շահույթն այն շահույթն է, որը հաշվեգրված կլիներ առաջինը հիշատակված պետության ձեռնարկությանը, եթե երկու ձեռնարկությունների միջև լինեին անկախ ձեռնարկություններին բնորոշ փոխհարաբերություններ, ապա այդ մյուս պետությունը կկատարի այդ շահույթի առնչությամբ այնտեղ գանձված հարկի գումարի համապատասխան ճշգրտում, եթե այդ մյուս պետությունը ճշգրտումը համարի արդարացի: Այդպիսի ճշգրտումը որոշելիս հաշվի կառնվեն սույն Համաձայնագրի այլ դրույթները, իսկ Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները անհրաժեշտության դեպքում կխորհրդակցեն միմյանց հետ: