Հոդված 25. Փոխհամաձայնեցման ընթացակարգ
Հոդված 25. Փոխհամաձայնեցման ընթացակարգ
1. Այն դեպքում, երբ անձը գտնում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն իր՝ սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման, ապա նա կարող է, այդ պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, ներկայացնել իր գործն այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ռեզիդենտն է հանդիսանում, կամ, եթե իր գործը վերաբերում է 24-րդ հոդվածի 1-ին կետին, այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ազգային անձն է հանդիսանում: Այդպիսի գործը պետք է ներկայացվի երեք տարվա ընթացքում` սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցման պահից:
2. Եթե դիմում-բողոքը համարվում է արդարացի, և եթե իրավասու մարմինը ի վիճակի չէ հանգելու գոհացուցիչ լուծման, ապա նա կձգտի գործը վճռել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխհամաձայնությամբ՝ սույն Համաձայնագրին չհամապատասխանող հարկումը բացառելու նպատակով: Ձեռք բերված ցանկացած համաձայնություն իրականացվում է` անկախ Պայմանավորվող պետությունների ներքին օրենսդրությունում առկա որևէ ժամանակային սահմանափակումից:
3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում առաջացած ցանկացած տարաձայնություն կամ կասկած կձգտեն լուծել փոխհամաձայնությամբ: Նրանք կարող են նաև խորհրդակցել միմյանց հետ` Համաձայնագրով չնախատեսված դեպքերում կրկնակի հարկումը բացառելու նպատակով:
4. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են ուղղակի կապ հաստատել միմյանց հետ` նախորդ կետերի առնչությամբ համաձայնության հասնելու նպատակով, այդ թվում` իրենցից կամ իրենց ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի միջոցով: