Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Եկամուտ անշարժ գույքից

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Եկամուտ անշարժ գույքից

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից ստացված եկամուտը (ներառյալ գյուղատնտեսությունից կամ անտառային տնտեսությունից եկամուտը) կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

2. ա) «Անշարժ գույք» տերմինը, հաշվի առնելով «բ» և «գ» ենթակետերի դրույթները, ունի այն նշանակությունը, որը նրան տրված է այն Պայմանավորվող պետության օրենքով, որտեղ գտնվում է խնդրո առարկա գույքը:

բ) Ամեն դեպքում «անշարժ գույք» տերմինը ներառում է շենքեր, անշարժ գույքին օժանդակ գույք, գյուղատնտեսությունում և անտառային տնտեսությունում օգտագործվող անասուն և սարքավորումներ, իրավունքներ, որոնց նկատմամբ կիրառվում են հողային սեփականությանը վերաբերող ընդհանուր օրենսդրության դրույթները, անշարժ գույքի օգտագործման իրավունք (ուզուֆրուկտ) և օգտակար հանածոների հանքատեղերի, հանքավայրերի և այլ բնական պաշարների շահագործման կամ շահագործման իրավունքի դիմաց փոխհատուցման կարգով վճարվող` փոփոխական կամ հաստատուն վճարումների իրավունքներ:

գ) Նավերը և օդանավերը որպես անշարժ գույք չեն դիտարկվում:

3. 1-ին կետի դրույթները կկիրառվեն անշարժ գույքի ուղղակի օգտագործումից, վարձակալության տրամադրելուց կամ ցանկացած այլ ձևով օգտագործելուց ստացված եկամուտների նկատմամբ:

4. Այն դեպքում, երբ ընկերության բաժնետոմսերի կամ այլ բաժնետիրական իրավունքների տիրապետումը իրավունք է տալիս այդպիսի բաժնետոմսերի կամ բաժնետիրական իրավունքների սեփականատիրոջը օգտվելու ընկերության կողմից տնօրինվող անշարժ գույքից, ապա այդպիսի օգտվելու իրավունքի ուղղակի օգտագործումից, վարձակալության տրամադրելուց կամ ցանկացած այլ ձևով օգտագործելուց ստացված եկամուտները կարող են հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որի տարածքում գտնվում է այդ անշարժ գույքը:

5. 1-ին և 3-րդ կետերի դրույթները կկիրառվեն նաև ձեռնարկության անշարժ գույքից ստացված եկամուտների նկատմամբ և անկախ անհատական ծառայություններ մատուցելու համար օգտագործված անշարժ գույքից ստացված եկամուտների նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։