Հոդված 19. Պետական ծառայություն
Հոդված 19. Պետական ծառայություն
1. ա) Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային միավորի կամ պետական մարմնի կամ իշխանության տեղական մարմնի կողմից այդ պետությանը կամ մարմնին կամ իշխանության տեղական մարմնին մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված` կենսաթոշակից տարբերվող ռոճիկը, աշխատավարձը և այլ համանման վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ պետությունում:
բ) Սակայն այդպիսի ռոճիկը, աշխատավարձը և այլ համանման վարձատրությունները ենթակա են հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է ֆիզիկական անձը, եթե ծառայությունները մատուցվում են այդ պետությունում, և ֆիզիկական անձը.
i) հանդիսանում է այդ պետության ազգային անձը, կամ
ii) չի դարձել այդ պետության ռեզիդենտ բացառապես ծառայություններ մատուցելու նպատակով:
2. ա) Պայմանավորվող պետության կամ պետական մարմնի կամ իշխանության տեղական մարմնի կողմից կամ դրանց կողմից ստեղծված հիմնադրամներից այդ պետությանը կամ մարմնին կամ իշխանության տեղական մարմնին մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված որևէ կենսաթոշակ ենթակա է հարկման միայն այդ պետությունում և այդ պետության օրենսդրության համաձայն, բայց այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի վճարումների համախառն գումարի 25 տոկոսը:
բ) Սակայն այդպիսի կենսաթոշակը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է ֆիզիկական անձը, եթե նա այդ պետության ազգային անձն է:
3. 15-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածների դրույթները կկիրառվեն Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային միավորի կամ պետական մարմնի կամ իշխանության տեղական մարմնի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծառայությունների մատուցման դիմաց ստացած աշխատավարձի, ռոճիկի և այլ համանման վարձատրությունների ու կենսաթոշակների նկատմամբ: