Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Շահաբաժիններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Շահաբաժիններ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս պետությունում:

2. Սակայն այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում շահաբաժինները վճարող ընկերությունը` այդ պետության օրենքների համաձայն. բայց եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի.

ա) շահաբաժինների համախառն գումարի 5 տոկոսը, եթե փաստացի սեփականատեր է հանդիսանում այն ընկերությունը, որը ուղղակիորեն տնօրինում է շահաբաժիններ վճարող ընկերության գույքի առնվազն 25 տոկոսը,

բ) շահաբաժինների համախառն գումարի 15 տոկոսը` մյուս բոլոր դեպքերում:

Սույն կետի դրույթները չեն ազդի ընկերության այն շահույթի հարկման վրա, որից վճարվում են շահաբաժինները:

3. «Շահաբաժիններ» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է` եկամուտ բաժնետոմսերից կամ պարտապահանջ չհանդիսացող՝ շահույթին մասնակցելու իրավունք տվող այլ իրավունքներից, ինչպես նաև եկամուտ այլ բաժնետիրական իրավունքներից, որը ենթակա է նույնպիսի հարկային կարգավորման, ինչպիսին բաժնետոմսերից ստացված եկամուտը՝ համաձայն այն պետության օրենսդրության, որի ռեզիդենտ է հանդիսանում բաշխումն իրականացնող ընկերությունը:

4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվի, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, հանդիսանալով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է հանդիսանում շահաբաժիններ վճարող ընկերությունը, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ անկախ անձնական ծառայություններ է մատուցում այդ մյուս պետությունում այնտեղ գտնվող հաստատուն բազայի միջոցով, և մասնակցությունը, որի առնչությամբ վճարվում են շահաբաժինները, իրականում կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կկիրառվեն 7-րդ հոդվածի կամ 14-րդ հոդվածի դրույթները:

5. Երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունից, այդ մյուս պետությունը չի կարող գանձել որևէ հարկ ընկերության կողմից վճարված շահաբաժինների նկատմամբ` բացառությամբ, երբ այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս պետության ռեզիդենտին, կամ երբ մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, իրականում կապված է այդ մյուս պետությունում գտնվող մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ, և չի կարող հարկման ենթարկել ընկերության չբաշխված շահույթը համապատասխան հարկատեսակով, եթե անգամ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթը ամբողջությամբ կամ մասամբ կազմված են այդ մյուս պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից:

6. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվի, եթե որևէ անձի կողմից բաժնետոմսերի կամ այլ իրավունքների (որոնց կապակցությամբ վճարվել են շահաբաժինները) ստեղծման կամ փոխանցման հիմնական նպատակը կամ նպատակներից մեկը եղել է այդպիսի ստեղծման կամ փոխանցման միջոցով սույն հոդվածի առավելություններից օգտվելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։