Անցնել բովանդակությանը

Հոդված 14. Անկախ անհատական ծառայություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Անկախ անհատական ծառայություններ

1. Մասնագիտական ծառայություններից կամ անկախ բնույթի այլ գործունեությունից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտը ենթակա է հարկման միայն այդ պետությունում, եթե նա մյուս Պայմանավորվող պետությունում իր գործունեությունն իրականացնելու համար իր տրամադրության տակ չունի մշտապես օգտագործվող հաստատուն բազա: Եթե նա ունի այդպիսի հաստատուն բազա, ապա այդ եկամուտը կարող է հարկվել մյուս պետությունում, սակայն միայն այն չափով, որը վերագրելի է այդ հաստատուն բազային:

2. «Մասնագիտական ծառայություններ» տերմինը ներառում է, հատկապես, անկախ գիտական, գրական, արվեստաբանական, կրթական կամ մանկավարժական գործունեությունը, ինչպես նաև բժիշկների, իրավաբանների, ճարտարագետների, ճարտարապետների, ատամնաբույժների և հաշվապահների անկախ գործունեությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։