Հոդված 18. Կենսաթոշակներ, անուիտետներ և համանման վճարներ
Հոդված 18. Կենսաթոշակներ, անուիտետներ և համանման վճարներ
1. Հաշվի առնելով 19-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտին նախկինում կատարած աշխատանքի համար վճարված կենսաթոշակները և համանման այլ վարձատրությունները կամ ցանկացած անուիտետը ենթակա են հարկման միայն այդ պետությունում:
2. Չնայած 1-ին կետի դրույթներին և հաշվի առնելով 19-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները` վճարված կենսաթոշակները և Պայմանավորվող պետության սոցիալական ապահովագրության օրենսդրությամբ կամ սոցիալական ապահովագրության նպատակներով Պայմանավորվող պետության կողմից կազմակերպված ցանկացած պետական ծրագրով շնորհված պարբերական կամ միանվագ նպաստները կամ Պայմանավորվող պետությունում առաջացած ցանկացած անուիտետը կարող են հարկվել այդ պետությունում և այդ պետության օրենքների համաձայն, բայց այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի վճարման համախառն գումարի 25 տոկոսը:
3. «Անուիտետ» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է` սահմանված գումար, որը պարբերաբար ենթակա է վճարման կյանքի ընթացքում` սահմանված ժամկետներում կամ որոշված կամ սահմանված ժամանակահատվածում` համաձայն համարժեք և լիակատար վճարմանը փոխարինող դրամական կամ արժեքային արտահայտությամբ (ոչ ծառայություններ մատուցելը) վճարումներ կատարելու պարտավորության: