Անցնել բովանդակությանը

Հոդված 21. Այլ եկամուտ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. Այլ եկամուտ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի՝ սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չհիշատակված եկամտի տարրերը, անկախ դրանց առաջացման վայրից, ենթակա են հարկման միայն այդ պետությունում:

2. 1-ին կետի դրույթները չեն կիրառվում 6-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքի եկամտից տարբերվող եկամտի նկատմամբ, եթե այդպիսի եկամուտ ստացողը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ այդ մյուս պետությունում անկախ անհատական ծառայություններ է մատուցում այնտեղ գտնվող հաստատուն բազայի միջոցով, և իրավունքը կամ գույքը, որի առնչությամբ վճարվել է եկամուտը, գործնականորեն կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կկիրառվեն 7-րդ հոդվածի կամ 14-րդ հոդվածի դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։