Անցնել բովանդակությանը

Հոդված 22. Գույք

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22. Գույք

1. 6-րդ հոդվածի 2-րդ կետում նշված` անշարժ գույքի տեսքով ներկայացված՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտին պատկանող և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող գույքը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

2. Այն ընկերությունում բաժնետոմսերի կամ այլ բաժնետիրական իրավունքների տեսքով ներկայացված գույքը, որի ակտիվների կեսից ավելին բաղկացած է Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից, կարող է հարկվել այդ պետությունում:

3. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի կամ մյուս Պայմանավորվող պետությունում անկախ անհատական ծառայությունների մատուցման նպատակով Պայմանավորվող պետության ռեզիդենտի հաստատուն բազային պատկանող շարժական գույքի տեսքով ներկայացված գույքը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

4. Միջազգային փոխադրումներում Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից շահագործվող նավերի ու օդանավերի և այդպիսի նավերի ու օդանավերի շահագործմանը վերաբերող` շարժական գույքի տեսքով ներկայացված գույքը ենթակա է հարկման միայն այդ պետությունում:

5. Պայմանավորվող պետության ռեզիդենտի գույքի բոլոր այլ տարրերը ենթակա են հարկման միայն այդ պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։