Հոդված 23. Կրկնակի հարկման բացառումը
Հոդված 23. Կրկնակի հարկման բացառումը
1. Հայաստանում կրկնակի հարկումը բացառվում է հետևյալ կերպով.
երբ Հայաստանի ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ տնօրինում է գույք, որոնք, սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, կարող են հարկվել Ֆինլանդիայում, ապա Հայաստանը թույլ է տալիս`
i) այդ ռեզիդենտի եկամտի հարկի նվազեցում Ֆինլանդիայում վճարված եկամտի հարկին հավասար գումարի չափով,
ii) այդ ռեզիդենտի գույքի հարկի նվազեցում Ֆինլանդիայում վճարված գույքի հարկին հավասար գումարի չափով:
Սակայն երկու դեպքում էլ այդպիսի նվազեցումը չպետք է գերազանցի մինչև նվազեցման իրականացումը հաշվարկված եկամտի հարկի կամ գույքի հարկի այն մասը, որը, հանգամանքներից կախված, վերագրվում է եկամտին կամ գույքին, որոնք կարող են հարկվել Ֆինլանդիայում:
2. Հաշվի առնելով միջազգային կրկնակի հարկման բացառմանը վերաբերող ֆիննական օրենքի դրույթները (որոնք չեն ազդում սույն փաստաթղթի հիմնական սկզբունքների վրա)` Ֆինլանդիայում կրկնակի հարկումը բացառվում է հետևյալ կերպով.
ա) երբ Ֆինլանդիայի ռեզիդենտը եկամուտ է ստանում, որը, սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, կարող է հարկվել Հայաստանում, ապա Ֆինլանդիան, հետևելով «բ» ենթակետի դրույթներին, թույլ է տալիս այդ անձի ֆիննական եկամտի հարկի նվազեցում այն գումարի չափով, որը հավասար է Հայաստանում վճարված եկամտահարկին, համաձայն հայաստանյան օրենքներին և Համաձայնագրին, որը հաշվարկվում է նույն եկամտի նկատմամբ, որի նկատմամբ հաշվարկվել է ֆիննական հարկը,
բ) Ֆինլանդիայի ռեզիդենտ հանդիսացող և շահաբաժիններ վճարող ընկերությունում քվեարկության մասնակցելու իրավունքի ուղղակի առնվազն 10 տոկոսը վերահսկող ընկերությանը Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից վճարված շահաբաժինները ազատվում են ֆիննական հարկից:
3. Երբ, սույն Համաձայնագրի որևէ դրույթին համապատասխան, Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտը կամ տնօրինած գույքը այդ Պետությունում ազատվում է հարկից, այդ պետությունը, այնուամենայնիվ, կարող է այդ ռեզիդենտի եկամտի կամ գույքի մնացած մասի համար հարկի գումարը հաշվարկելիս հաշվի առնել ազատված եկամուտը կամ գույքը: